Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Վստահ եմ` կգա այն օրը, երբ կրկին գլուխներս բարձր և հպարտությամբ կշնորհավորենք միմյանց ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի ազատագրման առթիվ

Վստահ եմ` կգա այն օրը, երբ կրկին գլուխներս բարձր և հպարտությամբ կշնորհավորենք միմյանց ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի ազատագրման առթիվ
08.05.2023 | 21:29

Այս օրը, մեծ ոգևորությամբ զանգահարում և շնորհավորում էի Շուշիի ազատագրմանը մասնակցած բարեկամներիս և հայրիկիս՝ իսկապես դուխով գեներալ ընկերներին՝ մեր կենդանի լեգենդների, հաղթանակի արժեքը գիտակցողների ու գնահատողների տոնը և փառք ու պատիվ տալիս մեզ բարձին հանգիստ գլուխ դնելու հնարավորություն տված, դրա համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին...

Այսօր ամաչում եմ, որ Շուշին հանձնած, ավելի շուտ՝ թուրքին նվիրած, գերագույն գլխավոր ստահակը խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց հետո ոչ միայն չի մերժվել, չի հեռացվել և չի ենթարկվել պատասխանատվության, այլ նաև, կներեք արտահայտությանս համար, այնքան է հաբռգել, որ վախից ու ամոթից գետինը մտնելու փոխարեն կրկին փորձում է վերարտադրվել, իրեն նույնիսկ թույլ է տալիս հոխորտալ և դավաճան ու կապիտուլյանտ է անվանում հաղթանակած իսկապես ՀՊԱՐՏ ՈՒ ԴՈՒԽՈՎ նախագահներին:

Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ կրկին գլուխներս բարձր և հպարտությամբ կշնորհավորենք միմյանց ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Արցախի ազատագրման առթիվ:

Մենք՝ ՀԱՅԵՐՍ, պարտավոր ենք դա անելու...

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. 2020-ի մայիսի 8-ին (պատերազմից ամիսներ առաջ) Նիկոլի էջում փորձեցի գտնել նրա շնորհավորական ուղերձն ուղղված Հայ և Արցախի ժողովուրդներին՝ ՉԳՏԱ:

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ